National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.06.2022
2021 թ. ՄԻՊ աշխատակազմը շարունակել է բնականոն աշխատանքը
1 / 8

2021թ. պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի կողմից նախատեսված է եղել մեկ ծրագրի իրականացում, որը ներառում է 5 միջոցառում: Փաստացի, 2021 թ. ընթացքում ծախսը կազմել է 531,3 մլն դրամ, կատարողականը՝ 97,4 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ 2021 թ. ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից երկու դրամաշնորհային ծրագիր է իրականացվել. ընդհանուր գումարը կազմել է 22,9 մլն դրամ:

2021 թ. աշխատակազմը շարունակել է բնականոն աշխատանքը՝ իրականացնելով իրեն վերապահված գործառույթները:

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել երեխայի խնամքի եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ներկայացվել են օրենսդրական առաջարկություններ երեխայի իրավունքների ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, մասնակցել են միջազգային տարածաշրջանային տարբեր ձեւաչափերի քննարկումների, այցելել Արցախից տեղահանված եւ Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին: Աշխատանքներ են տարվել երեխաների՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ:

Իրականացվել է 1200-ից ավելի մեդիամշտադիտարկում, վեր են հանվել համակարգային խնդիրները, ինչպես նաեւ 2021 թ. ընթացքում տեղի ունեցած ՏԻՄ եւ ԱԺ արտահերթ ընտրությունների մշտադիտարկում՝ հաշմանդամություն  ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում: Աշխատանքներ են տարվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու առումով:

2021 թ. ՄԻՊ աշխատակազմը շարունակել է իրականացնել իր կանխարգելիչ գործառույթը, մասնավորապես, օրենքների, օրենսգրքերի եւ նոր կարգավորումների վերաբերյալ. ներկայացվել է 185 նախագծի վերաբերյալ դիտարկում, կանխարգելման գործառույթի շրջանակում ՍԴ է ներկայացվել 12 օժանդակ դիրքորոշում, ՄԻՊ-ն իր նախաձեռնությամբ ՍԴ է ներկայացրել 10 դիմում:

ՄԻՊ աշխատակազմը ստացել է երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող 904 դիմում-բողոք:

Նախորդ տարվա համեմատ՝ 2021 թ. 20 տոկոսով ավելացել է շուրջօրյա գործող թեժ-գիծ հեռախոսահամարին ստացված զանգերի քանակը. անձանց տրամադրվել է իրավախորհրդատվություն: Շուրջ 25 տոկոսով ավելացել է նաեւ դիմում-բողոքների թիվը՝ կազմելով 21.181:

ՄԻՊ ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին՝ Քրիստիննե Գրիգորյանն առանձնացրել է երեք գլխավոր, կարեւոր առաջնահերթությունները: Զեկուցողը խոսել է պաշտպանի մանդատի շրջանակում հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված աջակցության մասին, անդրադարձել ատելության եւ բեւեռացված խոսքի դեմ տարվող աշխատանքներին: Երրորդ առաջնահերթությունը, ըստ զեկուցողի,  իրավահավասարության օրակարգն է, որ ներառում է կանանց քաղաքական ու տնտեսական հզորացումը, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ու հարցերը, ինչպես նաեւ խտրականության բացառման գաղափարը: Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է համակարգային լիարժեք օրենսդրական բացը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ ՄԻՊ-ի կատարած աշխատանքները, մասնավորապես, միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի բարձրաձայնումը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am